Թուրքական բանակը խոշոր հակաահաբեկչական գործողություններ է անցկացնում Իրաքի հետ սահմանին

15:52 • 27.09.12

Թուրքական բանակը խոշոր հակաահաբեկչական գործողություններ է անցկացնում Իրաքի հետ սահմանին՝   Հաքքարի նահանգում, հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

 

Թուրք զինվորականները գործում են ռազմաօդային ուժերի և զրահատեխնիկայի աջակցությամբ:


«Աշնանային մաքրում» ծածկանվամբ գործողությունը սկսվել է նախօրեին և անցկացվում է անմիջապես իրաքյան սահմանի մոտ:

 

Սեպտեմբերի 8-19-ը Թուրքիայի զինված ուժերն ավարտել են Հաքքարի նահանգում քուրդ զինյալների ոչնչացման զանգվածային գործողությունը: Ըստ «Հուրրիեթ» թերթի տվյալների՝ 10 օրվա ընթացքում ոչնչացվել է 137 քուրդ զինյալ: