Ջուլիան Ասանժը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում

08:52 • 27.09.12

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը  տեսակապի միջոցով ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբելայի ներկայացուցիչների առջև:


Ինչպես տեղեկացնում է vesti.ru-ն, հեռուստակամուրջը կազմակերպել է Russia Today հեռուստաընկերությունը` Լոնդոնում Էկվադորի դեսպանատնից, որտեղ Ասանժը թաքնվում է բրիտանական ոստիկանությունից, որպեսզի խուսափի Շվեդիա արտահանձնվելուց:


Նրա ելույթի մեծ մասը, սակայն, նվիրված է եղել ոչ թե սեփական ճակատագրին, այլ ամերիկացի  Մերդլի Մենինգին` WikiLeaks-ի աղբյուրին, ում, գաղտնի տեղեկություններ հրապարակելու համար, մահապատիժ է սպառնում:


Ասանժը ԱՄՆ իշխանություններին կոչ է արել ազատ արձակել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր կապ են ունեցել WikiLeaks-ի հետ:


Ջուլիան Ասանժն արդեն 3 ամիս է գտնվում է Էկվադորի դեսպանատանը: Նա խուսափում է Շվեդիա արտահանձնվելուց, քանի որ այնտեղ նրան մեղադրում են բռնաբարության մեջ, նաև զգուշանում է ԱՄՆ-ից, որտեղ նրան լրտեսության համար պատիժ է սպառնում:


Առայժմ Էկվադորն ու Բրիտանիան չեն կարողանում համաձայնության գալ Ասանժի ազատ արձակման վերաբերյալ:
Համաձայն որոշ տեղեկությունների` նրան կարող են տեղափոխել Շվեդիայում Էկվադորի դեսպանատուն, այսինքն այնտեղ նույնպես նա կարող է մնալ Էկվադորի պաշտպանության տակ: