Հազարավոր բրիտանացիներ տարհանվել են փոթորկի պատճառով
Մեծ Բրիտանիայի բնակիչները վերապրում են վերջին 30 տարիների ամենաուժգին փոթորիկը:
Վերջին օրերին ցիկլոնը, որ մոտեցել էր Բրտանական կղզիներին, այժմ փոխում է ճանապարհը: Հարվածին պատրաստվում են երկրի հարավային շրջանները: Հորդառատ անձրևները հեղեղել են բնակավայրերը: Իրենց տները լքել են հազարավոր մարդիկ, իսկ հարյուր հազարավոր մարդիկ այժմ վտանգի գոտում են:
Բազմաթիվ ավտոմայրուղիներ քանդվել են կամ հեղեղվել, գնացքներն ուշանում են ժամանակացույցից: Որոշ շրջաններ հոսանքազրկվել են:
Օդերևութաբանները եղանակի բարելավում դեռևս չեն խոստանում:










