Գերմանիայում բեռնատարը բախվել է լեհ երեխաների տեղափոխող ավտոբուսին
Գերմանիայում բեռնատար մեքենայի և ուղևորատար ավտոբուսի բախման հետևանքով 2 մարդ զոհվել, 6-ը՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել, հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Ինչպես հայտնում են իրավապահ մարմինները, վթարը տեղի է ունեցել գիշերը, Բեռլինի ավտոճանապարհին:
Բեռնատարը դեռևս չպարզված հանգամանքներում բախվել է ավտոբուսին, որում եղել է 61 մարդ, այդ թվում՝ 54 լեհ աշակերտ: Բեռնատարի վարորդն ու ուղևորը զոհվել են տեղում։ Եվս երեք բեռնատար շրջվել է՝ վթարի վայրը շրջանցելու ժամանակ: Դրանցում գտնվող մարդիկ չեն տուժել:
Այս պահին պարզվում են պատահարի բոլոր հանգամանքները: Տուժածները տեղափոխվել են մոտակա բուժհաստատություններ:










