Մոսկվայում երկհարկանի ավտոբուսում հրդեհի հետևանքով 2 երիտասարդ է զոհվել

10:17 • 27.09.12

Մոսկվայի Զեմլյանոյ Վալ փողոցում այսօր առավոտյան հրդեհ է բռնկվել երկհարկանի «Նեոպլան» ավտոբուսում, որի հետևանքով զոհվել է 2 երիտասարդ՝ տղա և աղջիկ, հայտնում է Life News-ը։

 

«Աղջիկը ծխախեղդ է եղել, իսկ երիտասարդը մահացել է վերակենդանացման բաժանմունքում»,- ասել է իրավապահներից մեկը։

 

Ականատեսների խոսքով՝ իրենք մինչ միջադեպը երեխայի են նկատել, ով ինչ-որ իր է նետել ավտոբուսի տակ։


Մեկ այլ վարկածի համաձայն՝ հրդեհը բռնկվել է «Նեոպլան»-ի շարժիչի խցիկում, որտեղ տեղի է ունեցել կարճ միացում։ Հրդեհը տարածվել է հաշված վայրկյանների ընթացքում։
 

Ներկայում դեպքի վայրում աշխատում են ոստիկանության աշխատակիցները։