Կանադայի պատվիրակությունը բոյկոտել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Իրանի նախագահի ելույթը

09:37 • 27.09.12

Կանադայի պատվիրակությունը բոյկոտել է նախօրեին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ելույթը։ Այս մասին, «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, ասվում է Կանադայի Արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։


«Մենք չենք պատրաստվում լուռ նստել ու լսել, թե ինչպես է Իրանը բարձրաձայնում իր հակաարևմտյան ու հակասեմիթական հայացքների մասին։ Ահմադինեժադի ելույթը միայն հաստատեց ընթացիկ ամսվա սկզբին մեր կողմից ընդունված՝ Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին որոշման իրավացիությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

Ըստ ԱԳՆ-ի՝ Իրանի քայլերն ամրապնդում են տարածաշրջանում ու աշխարհում անկայունությունը։

«Իրանցի առաջնորդները մշտապես ցուցադրում են իրեն անհարգալից վերաբերմունքը մարդու իրավունքների հանդեպ։ Իրանն ավելի ու ավելի է մեկուսանում միջագային հանրությունից»,- նշված է հաղորդագրության մեջ։

 

 

Կանադան սեպտեմբերի 7-ին հայտարարել էր Թեհրանում իր դեսպանատունը փակելու մասին և 5 օր տվել իրանցի դիվանագետներին՝ երկրի տարածքը լքելու համար։

 

Ահմադինեժադի ելույթը, ով մասնավորապես հայտարարել էր, որ «սիոնիստները» ռազմական սպառնալիք են Իրանի համար, չեն լսել նաև ԱՄՆ-ի և Իսրայելի պատվիրակությունները։