Ֆիլիպինցի 13-ամյա անօթևան տղան Հաագայում պարգևատրվել է 130 հազար դոլարով

11:28 • 27.09.12

Ֆիլիպինցի անօթևան Կրիս Վալդեսը 2 տարեկանից ստիպված է եղել պայքարել իր գոյության համար: Անհոգ մանկությունը վայելելու փոխարեն, նա անցել է բազում դժվարությունների միջով` մաքրել է փողոցները, գիշերել է դագաղում, օրեր շարունակ չի սնվել, գրում է YahooNews-ը:

 

Երևի թե դժվար կենսափորձի արդյունքն է, որ նա իր հասակակիցների համեմատ ավելի շուտ է հասունացել և 7 տարեկանում հիմնել է Championing Community Children բարեգործական հիմնադրամը, որի հիմնական նպատակն է օգնել անօթևան երեխաներին:

 

Արդյունքում նրա անձնվեր աշխատանքը գնահատվել է, և 13-ամյա Կրիսը Հաագայում՝ Children's Peace Prize հիմնադրամի կողմից պարգևատրվել է 130 հազար դոլարով :

 

Ըստ հիմնադրամի տվյալների՝ Կրիսն օգնել է մայրաքաղաք Մանիլայի արվարձաններում բնակվող ավելի քան 10 հազար երեխաների` նրանց տրամադրելով կոշիկներ, խաղալիքներ, սնունդ և հագուստ: Փոքրիկ բարեգործն ասել է, որ գումարի մի մասը կտրամադրի կարիքի մեջ գնվող երեխաներին, իսկ մյուսը` կօգտագործի բժշկի մասնագիտություն ստանալու համար:

 

Մրացանակը երեխային է հանձնել Նոբելյան մրցանակիր Դեսմոնդ Տուտուն:

Կրիսի օրինակը միակը չէ Ֆիլիպիններում. ավելի քան 246 հազար անօթևան երեխաներ դառնում են բռնությունների և աշխատանքային շահագործման զոհ։