Հրդեհ Դավիթաշենում գտնվող խմորեղենի արտադրամասում
20:50 • 27.09.12
Այսօր՝ ժամը 19.11-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Դավթաշենի 3-րդ թաղամասի թիվ 13 շենքի մոտակայքում՝ խմորեղենի արտադրամասում:
Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ կայքից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: հրդեհը մեկուսացվել է ժամը 19.27-ին: ԱԻՆ-ից հայտնել են, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Placeholder










