Մանհեթենում հարձակվել են Իրանի փոխարտգործնախարարի վրա (տեսանյութ)
Նյու Յորքի Մանհեթեն թաղամասում` ՄԱԿ-ի գլխավոր շենքի մոտ, ընդդիմադիրների զայրացած ամբոխը հարձակվել է Իրանի փոխարտգործնախարար Ռամին Մեհմանփարաստի վրա, ում օգնության է հասել ոստիկանությունը, գրում է «Ալ Արաբիա»-ն:
Ցուցարարներից մեկը` Գրեգորի Նելսոնը, հարվածել է պաշտոնյայի փորին:
«Ես պարզապես թեթևացա իրանցու փորին հարվածելով: Իհարկե, դա այնքան էլ ուժեղ չէր, սակայն վստահ եմ, որ նա զգացել է»,- ասել է 50-ամյա տղամարդը:
Բողոքավորների խումբը կազմված է եղել իրանցիներից ու ամերիկացիներից, ովքեր դժգոհել են Ահմադինեժադից ու նրա վարչակարգից:
Տեսանյութը՝ այստեղ։










