Սննդի անվտանգության պետական ծառայությունը կոչ է անում չօգտվել «Թամարա և Անի»-ի և «Դուստր Մարիաննա»-ի որոշ արտադրանքներից

17:40 • 27.09.12

ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության պետական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում կոչ է արվում չօգտվել «Թամարա և Անի» և «Դուստր Մարիաննա» ընկերություններ որոշ արտադրանքներից։ Ներկայացնում ենք հաղորդագրությունը ստորև


Հարգելի՛ գործընկերներ,


ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ «Թամարա և Անի» ՍՊԸ-ի արտադրանք հանդիսացող (150գ չափածրարված) «Վիտանի» սփրեդը (ԱՑԽՄ, ՄԱՖԱՄ, բորբոսասնկեր, խմորասնկեր), ինչպես նաև «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի արտադրանք հանդիսացող ջնարապատ պանրիկը (խմորասունկ, բորբոսասունկ) մանրէաբանական ցուցանիշներով չեն համապատասխանում ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N1925-Ն որոշման պահանջներին:

 

Ծառայությունը կոչով դիմում է սպառողներին՝ մինչև խախտումները վերացնելու ուղղությամբ կատարվող աշխատանքների ավարտը, պահպանել զգոնություն, ձեռք չբերել և չօգտագործել վերոնշյալ ապրանքները:
Առկա թերությունները վերացնելուց հետո Ծառայությունը հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ: