Մոսկվայում ադրբեջանցիների մասնակցությամբ զանգվածային բախում է տեղի ունեցել. կա մեկ զոհ

09:32 • 27.09.12

Մի խումբ ադրբեջանցիների և անհայտ անձանց միջև Մոսկվայի սրճարաններից մեկի մոտակայքում բախում է տեղի ունեցել, ինչի արդյունքում զոհվել է Ադրբեջանի 27-ամյա մի քաղաքացի, ևս մեկը հոսպիտալացվել է:
 

Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը, պետավտոտեսչության աշխատակիցները կանգնեցրել են  «Վազ 2110» մակնիշի մի ավտոմեքենա, որի մեջ եղել է երեք մարդ: Պարզվել է, որ նրանցից մեկը` Ադրբեջանի 57-ամյա մի քաղաքացի, վիրավոր է. նրա որովայնի հատվածում հրազենային վնասվածք է եղել:
 

Ոստիկանությունը պարզվել է, որ վերքը ստացել է սրճարանի մոտ անհայտ խմբի հետ բախման ընթացքում: Անհայտ անձիք կրակ են բացել նրանց վրա, ինչից հետո արտասահմանյան մակնիշի մեքենաներով հեռացել են:
 

Նույն ընթացքում հիվանդանոցում մահացել է ադրբեջանի 27-ամյա քաղաքացին, ում հիվանդանոց էր տեղափոխել նրա ծանոթը: Ոստիկանությունը չի բացառում, որ նա մահացու վիրավորում է ստացել նույն կռվի ընթացքում:
 

Հարուցվել է քրեական գործ` սպանության և անօրինական զենք պահելու հատկանիշներով: