100-ից ավելի ավտոանակնկալ. մեկնարկել է Փարիզի միջազգային ավտոշոուն (լուսանկարներ)

11:12 • 27.09.12

Փարիզում այսօր մեկնարկել է Փարիզի 81-րդ միջազգային ավտոշոուն (Mondial de l'Automobile 2012): 96 հազար խմ տարածքում 270 համաշխարհային ավտոարտադրողներ ներկայացնում են իրենց արտադրանքը: Սպասվում է եվրոպական և միջազգային ավելի քան 100 պրեմիերիա, հայտնում է ИТАР-ТАСС-ը:

 

Ավանդաբար ավտոարտադրողները Փարիզի ավտոշոուին են ներկայացնում «ամենաթեժ» նորույթները՝ հենց դրանք վաճառքի հանելուց առաջ:


Ֆրանսիայի ավտոարտադրողների կոմիտեի ներկայացուցիչ Ֆրանսուա Ռուդյեն ասել է, որ ավտոսրահի բոլոր տոմսերն ինտերնետում վաճառվել են անհավանական արագությամբ: Նա նշել է նաև, որ չնայած համաշխարհային տնտեսության դժվարին վիճակին, «շատ անակնկալներ են սպասվում»:

 

Փարիզի միջազգային ավտոսրահն անցկացվում է 2 տարին մեկ անգամ: 2010-ի ավտոշոուին այցելել է գրեթե 1, 5 մլն մարդ:

Այս տարի միջոցառումը կտևի մինչև հոկտեմբերի 14-ը: