Բարաք Օբամայի ինքնաթիռը հայտնվել է մրրկայնության գոտում
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային տեղափոխող ինքնաթիռն ընկել է ուժգին մրրկայնության գոտի` Օհայո նահանգի Տոլեդո քաղաքի օդանավակայանում վայրէջք կատարելու ընթացքում:
Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ գործակալությունը, Boing-747 ինքնաթիռի օդաչուներին միայն երկրորդ փորձից է հաջողվել վայրէջք կատարել:
Իրավիճակը սրվել է նաև վատ եղանակային պայմանների` մասնավորապես ուժգին մառախուղի պատճառով: Ուղևորներից ոչ ոք չի տուժել:
Սեպետեմբերի 21-ին ԱՄՆ նախագահի թեկնածու Միթ Ռոմնիի կնոջը` Էնն Ռոմնիին տեղափոխող ինքնաթիռում նույնպես խնդիր էր առաջացրել: Ինքնաթիռն ստիպված էր եղել հարկադիր վայրէջք կատարել Կոլորդանո նահանգում` օդաչուական խցիկում բռնկված հրդեհի պատճառով:










