Ռուսաստանում գտել են կորած աղջկան. նրան 8 օր մեքենայի բեռնախցում են պահել

13:13 • 27.09.12

Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում գտել են սեպտեմբերի 19-ից կորած համարվող 9-ամյա Դաշա Պոպովային: Աղջիկը ողջ-առողջ է, նրա հետ աշխատում են հոգեբանները, հայտնում է Life News-ը:

 

Ըստ աղբյուրի՝ առևանգողը 57-ամյա գործարար Ալեքսանդր Մաքսիմովն է: Նրան հաջողվել է փախչել, սակայն ավելի ուշ նա հայտնաբերվել է: Գործարարը երեխային առևանգել է հենց իրենց շենքի մուտքի մոտից: Ըստ իրավապահների՝ Մաքսիմովը պատրաստվում էր փրկագին պահանջել երեխայի ծնողներից:

 

8 օր կորած համարվող երեխան ասել է, որ իրեն չեն ծեծել և կերակրել են, սակայն չեն թույլատրել դուրս գալ մեքենայից, որտեղ նա հիմնականում բեռնախցում է մնացել:

 

Այս ընթացքում նրան որոնել է մոտ 20 000 մարդ, մեծ մասը՝ կամավորներ: