Աշխարհի հնագույն Ջոսերի բուրգը քանդվում է

16:33 • 27.09.12

Եգիպտոսում անհանգստացած են աշխարհի հնագույն Ջոսերի բուրգի քանդվելու կապակցությամբ, հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Ինչպես հայտնում են եգիպտական լրատվամիջոցները, Եգիպտոսի հեղափոխական երիտասարդության միության Տուրիզմի և հնագույն հուշարձանների կոմիտեն մտադիր է օգնություն խնդրել ՅՈՒՆԵՍԿՕ-ից, ինչպես նաև պատրաստ է երկրի գլխավոր դատախազությանը փաստեր ներկայացնել աստիճանաձև բուրգի վերականգնման ժամանակ թույլ տրված խախտումների և կոռուպցիայի վերաբերյալ:

 

Անհանգստության համար առիթ է հանդիսացել մի քանի շաբաթ առաջ տեղի ունեցած միջադեպը, երբ բուրգի ներքին խուցերից մեկում քարեր են թափվել: Մասնագետների խոսքով՝ «հայտնի բուրգերից ամենաառաջինը գտնվում է փլուզման եզրին, և եթե ժամանակին չմիջամտել, ապա մարդկությունը կարող է զրկվել հնագույն յուրահատուկ հուշարձանից»:
 

Ջոսերի բուրգը համարվում է Եգիպտոսի տարածքում կառուցված առաջին բուրգ- դամբարանը։ Այն կառուցվել է մեր թվարկությունից շուրջ 2 650 տարի առաջ։ Բուրգի բարձրությունը գերազանցում է 60 մետրը։