ԱՄՆ-ում աշակերտն ինքնասպան է եղել համադասարանցիների աչքի առաջ

10:59 • 27.09.12

Ամերիկայի Օկլահոմա նահանգի Սթիլուոթեր քաղաքի դպրոցներից մեկի 13-ամյա աշակերտ Քեյթ Փաուլոսը զենքի միջոցով ինքնասպան է եղել համադասարանցիների աչքի առաջ, հայտնում է korrespondent.net-ը՝ վկայակոչելով The New York Daily News-ին:

 

Դեռահասը եղել է Բեթմենի կոմիքսների հերոս Երկերեսանիի (Two-Face) հագուստով, քանի որ դպրոցում այդ օրը միջոցառում էր լինելու՝ նվիրված հերոսներին:

 


Ուսուցիչների խոսքով՝ կրակելու պահին դպրոցի միջանցքում եղել են նաև այլ երեխաներ, սակայն նրանցից ոչ ոք չի տուժել: Դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը, դպրոցի մուտքը ժամանակավորապես փակ է:

 

Համադասարանցիների կարծիքով՝ դեռահասը կարող էր ինքնասպանություն գործել այլ երեխաների ծաղրանքի պատճառով: