Առինջում 46-ամյա տղամարդն ինքնասպան է եղել

11:04 • 27.09.12

Արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 26-ին, ժամը 17.40-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղում՝ սեփական տան տանիքում, քաղաքացին ինքնասպանություն է գործել:

 

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

 

Առինջ գյուղի Մ. Մկրտչյան 3-րդ փողոցի 3-րդ տան տանիքում` պարանից կախված հայտնաբերել են նույն տան բնակիչ` 1966 թ. ծնված Արարատ Խաչատրյանի դին: