Հարևան երկրներում ապաստանած սիրիացի փախստականների թիվը մինչև տարեվերջ կարող է հասնել 700 հազարի. ՄԱԿ

18:32 • 27.09.12

Հարևան երկրներում ապաստանած սիրիացի փախստականների թիվը մինչև տարեվերջ կարող է հասնել 700 000-ի։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի սիրիացի փախստականների գծով համակարգող Պանոս Մումցիսը։



«Այսօրվա դրությամբ՝ հարևան երկրներում (Հորդանան, Թուրքիա և Իրաք) ապաստանել է Սիրիայի մոտ 300 000 քաղաքացի, իսկ մինչև տարեվերջ այդ թիվը կարող է հասնել700 000-ի»,- ասել է նա։

 

«ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ Մումցիսը հավելել է, որ ամեն օր 2-3 հազ սիրիացի է հատում սահմանը։
 

Միևնույն ժամանակ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի Ժնևի շտաբ- բնակարանից հայտնել են, որ այսօրվա դրությամբ փախստականների իրական թիվն ավելի քան 500 000 է։


Գրասենյակի և 52 մարդասիրական կազմակերպությունների կողմից պատրաստված «Սիրիայի հարցով պատասխան գործողությունների տարածաշրջանային պլան»-ի նորացված տարբերակը ներկայացվել է այսօր։

Ծրագրով ՄԱԿ-ը դիմում է դոնոր երկրներին՝ կոչ անելով տրամադրել 487, 9 մլն դոլար։