Հայ վարձու մարդասպան և առևանգիչ են ձերբակալվել Վոլգոգրադում
Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում առանձնապես վտանգավոր հանցագործներ են ձերբակալվել՝ ի դեմս Տիգրան Հարությունյանի և Անդրանիկ Երեմյանի, հայտնել է Ինտերպոլի Վոլգոգրադի շրջանի պետ Սերգեյ Պասովը մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է volzsky.ru-ն:
Տիգրան Հարությունյանը Հայաստանից է, Արևելյան Եվրոպայում վարձու մարդասպանի գործունեություն է ծավալել: Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարված եղել Բելգիայի իրավապահների կողմից:
ՀՀ քաղաքացի Անդրանիկ Երեմյանին որոնել է Գերմանիայի ոստիկանությունը: Նա մեղադրվում է Գերմանիայի քաղաքացիների առևանգման մեջ:
Նշվում է, որ Հայաստանում Երեմյանը ենթակա է եղել քրեական պատասխանատվության սպանության բազմաթիվ դեպքերի համար:










