Արմավիրում վթարից հետո ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է

08:17 • 28.09.12

Արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 28-ին՝ ժամը 02.33-ին, ահազանգ է ստացվել, որ արմավիրի մարզի Ջանֆիդա-Նալբանդյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կա հրդեհի բռնկման վտանգ:


Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Չպարզված հանգամանքներում բախվել են «Սանգ Յոնգ» մակնիշի 33 ՍՏ 538 և «Վազ-21012» մակնիշի 20 ՕՏ 395 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետեվանքով տեղի է ունեցել բռնկում:


Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.59-ին, մարվել՝ 03.15-ին: Ամբողջությամբ այրվել է «Սանգ Յոնգ» մակնիշի ավտոմեքենան: