Սիրիայի ընդդիմությունը հայտարարում է, որ Հալեպի համար որոշիչ գրոհը սկսվել է
Սիրիայի ընդդիմությունը հայտարարել է «Հալեպի համար որոշիչ մարտի» սկսվելու մասին: Մի քանի միլիոն բնակչությամբ, հայաշատ քաղաքում նախօրեին դաժան կռիվներ էին ընթանում կառավարական ուժերի և ընդդիմադիր գրոհային խմբավորումների միջև, հաղորդում է BBC-ն:
Այնուամենայնիվ, դատելով մարտերի թաթերաբեմ դարձած մեգապոլիսից ստացվող հաղորդումներից, կարելի է ենթադրել, որ ապստամբները դեռ չեն կարողացել ամրապնդել իրենց դիրքերը, նշում է BBC-ին:
Հալեպի բնակիչները պնդում են, որ մարտական գործողություններ են ընթանում նաև մինչ այժմ խաղաղ և հանդարտ մնացած շրջաններում: Առավել զգալի դեր են սկսում խաղալ քուրդ անջատողականների հետ բախումները, որոնց ընդդիմությունը կասկածում է Բաշար ալ Ասադի վարչակարգի հետ կապեր ունենալու մեջ:
Հիշեցնենք, որ Բերիո թեմի Ազգային առաջնորդարանի բանբեր Ժիրայր Ռեյիսյանը Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրել էր Հալեպում տիրող իրավիճակի մասին սեպտեմբերի 28-ի կեսօրի դրությամբ: Նա ասել էր, որ ռումբեր են ընկել հայկական Սուլեյմանիե շրջանում և հայաշատ Նոր Գյուղում:
«Վստահաբար նյութական վնասներ, հավանաբար նաև մարդկային կորուստներ` վիրավորներ եղած են, հավանաբար զոհվողներ ալ կան, սակայն մինչ այս պահը տակավին ոչ մեկ հայ զոհի կամ հայկական մարդկային վնասի մասին մեզի որևէ մեկը տեղեկություն չէ տված»,- ասել է Ժիրայր Ռեյիսյանը:










