Դեսպան Մելիքյանն իր հավատարմագրերն է հանձնել Արգենտինայի փոխնախագահին

18:57 • 28.09.12

Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը սեպտեմբերի 27-ին իր հավատարմագրերն է հանձնել ԱՀ փոխնախագահ Ամադո Բուդուին, տեղեկացնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:    


Հավատարմագրերի
հանձնման արարողությունից հետո տեղի ունեցած կարճատև զրույցի ընթացքում Ա. Բուդուն շեշտել է Արգենտինայի և Հայաստանի միջև գոյություն ունեցող ջերմ և բարձր մակարդակի հարաբերությունների առկայությունը:


Արգենտինայի
փոխնախագահը պատրաստակամություն է հայտնել իր նպաստը բերել հայ-արգենտինյան հարաբերությունների բազմակողմանի զարգացման գործում:


Դեսպան
Մելիքյանն իր հերթին վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում կանի առավելագույնը երկու բարեկամ պետությունների միջև կապերն էլ ավելի սերտացնելու և ամրապնդելու համար:


Արգենտինայի նախագահական
պալատում տեղի ունեցած արարողությունից հետո ՀՀ դեսպանն ուղևորվել է Սան Մարտինի անվան հրապարակ, որտեղ ԱՀ նախագահական պատվո պահակախմբի ուղեկցությամբ տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ ծաղկեպսակ զետեղեց արգենտինյան ազգային հերոս, գեներալ Սան Մարտինի հուշարձանին: