Դամասկոսը քիմիական զենքը տեղափոխում է անվտանգության նկատառումներով. Պենտագոն
Սիրիայի իշխանությունները տեղափոխել են որոշ ռազմական օբյեկտներ, որոնցում պահվում է քիմիական զենք և դրա արտադրության բաղադրիչներ, որպեսզի այդպիսով ապահովեն դրանց առավել ապահով պահպանությունը, այսօր հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:
ԱՄՆ հետախուզական ծառայությունների ներկայացուցիչները ավելի վաղ հաղորդում էին, որ սիրիական իշխանությունները երկրի տարբեր մասեր են տարածել են քիմիական զենքի պաշարները, դրանք տեղակայելով 20 տարբեր քաղաքներում:
«Տարբեր հետախուզական տվյալներ կան, որ որոշ օբյեկտներ տեղափոխվել են այլ վայրեր, որպեսզի սիրիացիները կարողանան քիմիական նյութերի անվտանգությունը ապահովել: Տեղափոխումը լոկալ բնույթ էր կրում, հիմնական օբյեկտները մնում են իրենց տեղերում` լավ հսկողության տակ», - ասել է Պենտագոնի ղեկավարը:
ԱՄՆ հատուկ ծառայությունների տվյալներով, Սիրիան մի քանի տոնա քիմիական զենք և դրա արտադրության բաղադրիչներ ունի, ներառյալ նյարդա-պարալիտիկ զարին գազը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ Սիրիայում քիմիական զենքի տեղափոխումը կամ ամբողջ ծավալով կիրառումը կդառնա ԱՄՆ համար այն «կարմիր գիծը», որից այնկողմ Վաշինգտոնը կարող է վերանայել հակամարտության լուծման ներկա մոտեցումը:
Որոշ ԶԼՄ-ներ այդ խոսքերը գնահատեցին որպես Սիրիա ռազմական ներխուժում իրականացնելու պատրաստակամություն, սակայն հաջորդ օրը, Սպիտակ տունը հերքեց դա և խնդրեց ԶԼՄ-ների ներկայացուցիչներին չափազանց կամայական չմեկնաբանել նախագահի արտահայտությունները:










