Մարսելի բնակիչները գնչուական ճամբար են այրել
Ֆրանսիական Մարսել քաղաքի հյուսիսային շրջանի վրդովված բնակիչները ցրել են 50 հոգանոց գնչուական ճամբարը և այրել այն ամենը, ինչ մնացել էր դրա տեղում, հայտնում է interfax.ru-ն՝ վկայակոչելով ֆրանսիական ԶԼՄ-ներին:
Ստացված տեղեկության համաձայն՝ ցրելու ընթացքում, որն արտոնագրված չէր իշխանությունների կողմից, բնակիչներն ուժ չեն գործադրել: Ոչ ոք չի տուժել, ձերբակալություններ չեն եղել:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ոստիկանությունը մի քանի ճամբար է ցրել Փարիզի և Լիոնի արվարձաններում:










