Շունը դարձել է Նյու-Մեքսիկոյի քաղաքներից մեկի միակ ոստիկանը

19:44 • 28.09.12

ԱՄՆ Նյու -Մեքսիկո նահանգի Վոն քաղաքի ոստիկանության պետը հրաժարական է տվել, ինչից հետո իրավապահ մարմինների միակ որակավորված աշխատակիցն է դարձել Նիկա անունով ծառայողական շունը, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Associated Press-ին։


Այժմ արդեն ոստիկանության նախկին պետ Էռնեստ Արմիհոյի ենթական, մնալով ծառայությունում, չունի ձերբակալություններ իրականացնելու և զենք կրելու հատուկ արտոնագիր։



Քաղաքի բնակիչները ոստիկանության աշխատակցի հրաժարականին բավականին հանգիստ են վերաբերվել։ 450  բնակչություն ունեցող բնակավայրում ընդհանրապես ոստիկան չունենալը նրանց նույնպես չի անհանգստացնում։

 

«Այստեղ ոչինչ չի կատարվում։ Հանգիստ տեղ է։ Այնպես որ դա ընդհանրապես կարևոր չէ»,- ասել է տեղաբնակներից մեկը։