Google-ը համաձայնվել է արգելափակել «Մուսուլմանների անմեղությունը» Ռուսաստանում

18:18 • 28.09.12

Google-ի ռուսաստանյան ներկայացուցչությունը պատրաստակամություն է հայտնել արգելափակել իսլամական աշխարհում բողոքի ալիք բարձրացրած «Մուսուլմանների անմեղությունը» ամերիկյան ֆիլմի ցուցադրությունը՝ դատարանի որոշման համաձայն, հայտնում է РБК daily-ն՝ հղում կատարելով ռուսաստանյան Google-ի հանրային կապերի բաժնի տնօրեն Ինեսա Պոգորժելսկայային։

 

Պոգորժելսկայան ընդգծել է, որ դատարանի որոշմամբ տեսագրությունը ճանաչվել է անօրինական, և Google-ն այն կարգելափակի։

 

«Ներկա պահին մենք սպասում ենք դատարանի ծանուցմանը՝ url հոլովակի հղումով», - հայտնել է նա հրատարակությանը։ Url ասելով՝ հասկացվում է այն ինտերնետ հասցեն, որտեղ տեղադրված է նյութը։


Տեսագրությունը, մասնավորապես, տեղադրվել է Google-ին պատկանող YouTube տեսահոսթինգում։