Սոթք գյուղի հարակից տարածքում 128 եղևնի է այրվել
Արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 28-ին՝ ժամը 17.31-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Սևան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Վարդենիսի» մասնաճյուղին պատկանող տարածքում այրվում է խոտածածկ տարածք և եղևնիներ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.27-ին, մարվել՝ 19։30–ին: Այրվել է 4 հա խոտածածկ տարածք և 128 եղևնու ծառ:










