Օլիմպիական խաղերի անվտանգությունն «ապահոված» բրիտանական G4S-ի ղեկավարներն ազատվել են աշխատանքից
Լոնդոնի Օլիմպիական խաղերի անվտանգությունն «ապահոված» G4S անվտանգության գործակալության երկու թոփ- մենեջերներն ազատվել են աշխատանքից՝ օլիմպիական պայմանագրի ստուգման արդյունքների հրապարակումից հետո, հայտնում է BBC-ն:
Աշխատանքից ազատվածների թվում են գլխավոր տնօրեն Դևիդ Թեյլոր-Սմիթը և գործադիր տնօրեն Հորսմեն Սևելը: Սակայն ընկերության նախագահ Նիք Բաքլզը մնացել է իր պաշտոնում:
G4S –ը ստացել էր 57 մլն ֆունտ սթերլինգ (92 մլն դոլար) Օլիմպիադայի անվտանգության աշխատակիցներ պատրաստելու ծառայությունների համար: Սակայն մարզական տոնակատարություններից երկու շաբաթ առաջ անվտանգության գործակալությունը խոստովանել էր, որ չի կարող պատրաստել անհրաժեշտ թվով աշխատակիցներ:
Կառավարությունը ստիպված էր օգնության կանչել զինվորականներին:










