Ռուս զինվորներին կկերակրեն սխտորով և կարգելեն շարային երգեր երգել
Ռուսաստանի կենտրոնական զինվորական շրջանի հրամանատարությունն արգելել է զինվորներին երկար ժամանակ փողոցում գտնվել, ինչպես նաև շարային երգեր երգել 5 աստիճանից ցածր օդի ջերմաստիճանի դեպքում, հայտնում է «Վեստի»-ն: Ավելի վաղ Ռուսաստանի զինված ուժերում նման միջոցառումներ ձեռնարկվել էին -20 սառնամանիքի պարագայում:
Այս որոշումը կայացվել է զորամասերի անձնակազմի շրջանում մրսածության հետևանքով առաջացած հիվանդությունների պրոֆիլակտիկայի նպատակով: Զինվորական բժիշկներին հրահանգ է տրվել նաև ուժեղացնել սուր շնչառական ինֆեկցիաների պրոֆիլակտիկան, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում կատարելով Ռուսաստանի Պաշտպանության նախարարությանը:
Հաղորդվում է նաև, որ զինվորների ճաշացանկում կընդգրկվեն նաև սոխ և սխտոր, իսկ տարածքը կօդափոխվի օրական յոթ անգամ:










