«Ես գեյ եմ, ես մուսուլման եմ» ֆիլմը ծայրահեղական է ճանաչվել Ղըրղզստանում
Ղըրղըզստանում «Ես գեյ եմ, ես մուսուլման եմ» ֆիլմը վիրավորական է ճանաչվել մուսուլմանների զգացմունքների համար, այս անգամ, այս մասին տեղեկացնում է Interfax-ը:
Բիշկեկի դատարաններից մեկը ծայրահեղական է ճանաչել այս վավերագրական ֆիլմը, որը նախատեսվում էր այսօր ցուցադրել «Ղըրղզստան՝ մեկ աշխարհ» մարդու իրավունքների փառատոնի շրջանակներում:
Ֆիլմն արգելելու խնդրանքով Ղըրղըզստանի Կրոնների գործերով պետհանձնաժողովին դիմել էր երկրի մուսուլմանների առաջնորդը: Հանձնաժողովը գտել է, որ ֆիլմը «կրոնական թշնամանքի հարուցման տարրեր ունի և նսեմացնում է մուսուլմանին»:
Հայտնի է դարձել նաև, որ ֆիլմի պատճառով սպառնալիքներ են հղվել փառատոնի կազմակերպիչներին:
Ֆիլմի հեղինակը հոլանդացի ռեժիսոր Քրիս Բելոնին է:










