Գեբելսի սիրային նամակները չի հաջողվել վաճառել աճուրդում

13:28 • 28.09.12

Ամերիկյան աճուրդում չի հաջողվել վաճառել նացիստական առաջնորդներից Յոզեֆ Գեբելսի սիրային նամակները, ինչպես նաև դպրոցական փաստաթղթերն ու դրամատիկ աշխատանքները, հայտնում է Courier Mail-ը:

 

Նման փորձ կատարել էր Alexander Historical Auctions-ը: Սակայն Ադոլֆ Հիտլերի քարոզչության նախարարի գրվածքները ոչ ոքի կարծես չեն հետաքրքրել, չնայած աճուրդի կազմակերպիչները դրանք ավելի քան 200 000 դոլարով վաճառելու հույս ունեին: Աճուրդը որոշել է, սակայն, լոտը վաճառքում թողնել հաջորդ անգամվա համար՝ հնարավոր է ավելի ցածր գնով:

 

Գեբելսը դրանք հեղինակել էր նախապատերազմական շրջանում՝ մանկությունից մինչև 1924-ին իր՝ Նացիստական կուսակցությանը միանալը: Խոսքը հազարավոր էջերի մասին է: