Հռոմում տասնյակ հազարավոր քաղծառայողներ ցույցի են դուրս եկել (լուսանկարներ)

19:44 • 28.09.12

Իտալիայի պետական հատվածի ավելի քան 30 հազար աշխատակիցներ դուրս են եկել Հռոմի փողոցներ՝ համազգային գործադուլի շրջանակներում, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը` հղում կատարելով La Repubblica թերթին:


Իտալիայի երկու խոշորագույն արհմիությունների կազմակերպած բողոքի ցույցն ուղղված է Մարիո Մոնտիի կառավարության կողմից իրականացվող խիստ տնտեսման և բյուջեի ծախսերի կրճատման քաղաքականության դեմ:

 

«Կառավարության բարեփոխումները զուրկ են ճկունությունից և զուտ գծային բնույթ են կրում: Դա բացարձակապես անթույլատրելի է, քանի որ բյուջեի կրճատումներն առաջին հերթին զգալի հարված են հասցնում պետական հատվածի ծառայողներին», - հայտարարել է ակցիայի կազմակերպիչներից Սյուզանա Կամուսսոն: