«Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի ռեժիսորը ձերբակալվել է

09:43 • 28.09.12

ԱՄՆ-ի Դաշնային դատարանի որոշմամբ  Կալիֆորնիա նահանգում ձերբակալվել է իսլամական աշխարհում ցասման բուռն ալիք առաջացրած «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի ռեժիսոր Նակուլա Բեսլի Նակուլան, հայտնում է YahooNews-ը` հղում անելով Associated Press-ին:

 

55-ամյա Նակուլային 2 տարվա ազատազրկում է սպառնում: Նա կմնա ճաղերի ետևում մինչև դատարանի կողմից վերջնական վճռի կայացումը:

 

Ծագումով եգիպտոսցի, քրիստոնյա Նակուլան փախուստի էր դիմել YouTube ժամանցային կայքում Մուհամեդ մարգարեին ծաղրող, նրան որպես կնամոլ, մանկապիղծ և խաբեբա ներկայացնող ֆիլմի թրեյլերի հայտնվելուց հետո, ինչն էլ մեծ իրարանցման է հանգեցրել մի շարք արաբական երկրներում:

 

Դատարանը նաև որոշել է մեղադրյալին մեկուսարանում պահել, որպեսզի  բանտի մյուս՝ մուսուլման կալանավորները նրան չվնասեն: