Կրեմլը հաստատել է Ցուկերբերգի այցը Ռուսաստան
Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հոկտեմբերի 1-ին կհանդիպի Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Այդ մասին, «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Նատալյա Տիմիակովան:
Ըստ մամուլի քարտուղարի՝ Մեդվեդևն ու Ցուկերբերգը կքննարկեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը։
Դմիտրի Մեդվեդևն իր ֆեյսբուքյան էջը բացել է 2011թ.-ի հոկտեմբերին: Այդ ժամանակ նա դեռ զբաղեցնում էր Ռուսաստանի նախագահի պաշտոնը:










