Մադրիդում և Բարսելոնայում գործադուլ են արել հանրային տրանսպորտի աշխատակիցները
Մադրիդում այսօր տեղի է ունեցել մեկ շաբաթվա ընթացքում տրանսպորտային միջոցների արդեն երկրորդ գործադուլը։ Իսպանիայի մայրաքաղաքում աշխատել է ավտոբուսների, տրոլեյբուսների և մետրոյի գնացքների ընդամենը 42%-ը։
Ինչպես կանխատեսում էին փորձագետները, մարդիկ փողոց են դուրս եկել այն բանից հետո, երբ երկրի խորհրդարանը հաստատել է 2013թ.-ի բյուջեի ծրագիրը։
Կառավարությունը նախատեսում է տնտեսել 50 մլրդ եվրո՝ երկիրը ռեցեսիայից դուրս բերելու համար։
Դրա համար նախատեսվում է կրճատել աշխատավարձերն ու բազմաթիվ մարդկանց ազատել աշխատանքից։
Բարսելոնայում սա արդեն երրորդ գործադուլն էր շաբաթվա ընթացքում։ Նոր բյուջեի դեմ բողոքի ցույցերին զուգահեռ, քաղաքում տեղի են ունենում նաև ցույցեր՝ Իսպանիայից անկախացման պահանջով։










