Մեդվեդևը Տիգրան Սարգսյանին ասել է՝ գոհ է ՌԴ–Հայաստան առևտրային հարաբերություններից

23:08 • 28.09.12

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը խոսել է Ռուսատանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության աճի մասին և գոհունակություն հայտնել երկկողմ առևտրա-տնտեսական հարաբերությունների վիճակից, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:


«
Մենք մշտական շփումներ ենք հաստատել բոլոր մակարդակներով, այդ իմաստով մեզ մոտ ամեն բան լավ է, և արդյունքներն էլ վատ չեն: Հիմնական ցուցանիշը` ապրանքաշրջանառությունն է, չնայած մենք հասկանում ենք, որ նաև շատ կարևոր է այդ շրջանառության որակը, սակայն այն չի նվազում, այլ աճում է»,– ասել է նա:


«Ներդրումային պաշարը նույնպես առկա է, և առանձին բիզնես նախագծերի շուրջ մենք այստեղ ձեզ հետ կխոսենք, դրանք մշտապես մեր օրակարգում են», - ասել է Մեդվեդևը Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, որը կայացել է Ղրիմի Ֆորոս քաղաքում:


Իր հերթին, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացմանը և ընդլայնմանը:


«
Հարաբերությունների դինամիկան մեզ նույնպես գոհացնում է, սակայն մենք տեսնում ենք, որ դեռ կա մեծ ներուժ, որը մենք պետք է օգտագործեք»,- ասել է Հայաստանի վարչապետը: