Ոստիկանությունում նյութեր են պատրաստվում Մհեր Մկրտչյանի արձանը վնասելու կապակցությամբ

17:26 • 28.09.12

Անհայտ անձի կողմից Աբովյան փողոցում գտնվող «Մոսկվա» կինոթատրոնի հարևանությամբ տեղադրված Մհեր Մկրտչյանի արձանին վնաս հասցնելու փաստի առթիվ Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

 

Այս մասին տեղեկացնում է Ոստիկանության լրատվության վարչությունը՝ ոստիկանության պաշտոնական կայքում:

 

Հանգամանքները եւ նյութական վնասի չափը պարզվում է: Կատարվում է հետաքննություն: