Նեպալում օդանավի կործանման վարկածներից է թռչնի հետ բախումը

13:19 • 28.09.12

Նեպալում այսօր առավոտյան կործանված ինքնաթիռի օդաչուն մինչ միջադեպը դիսպետչերին հայտնել է թռչնի հետ բախման մասին: Ինչպես հայտնում է Agence France-Presse-ը, այն վարկածը, թե կործանման պատճառ է հանդիսացել հենց այս պատահարը, պաշտոնապես դեռ չի հաստատվել:

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Նեպալի մայրաքաղաք Կատմանդուի օդանավակայանից ոչ հեռու  կործանված Sita Air ավիաընկերության Dornier օդանավում գտնվող բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են (19 հոգի):
 

Ինչպես հայտնում է AFP-ը, վերջին երկու տարիների ընթացքում Նեպալում կործանվել է 6 ինքնաթիռ, որոնց հետևանքով զոհվել է 76 մարդ: