Նեպալում օդանավ է կործանվել. բոլոր ուղևորները զոհվել են

09:26 • 28.09.12

Նեպալի մայրաքաղաք Կատմանդուի օդանավակայանից ոչ հեռու այսօր առավոտյան կործանվել է Sita Air ավիաընկերության Dornier օդանավը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

 

«Օդանավում գտնվող բոլոր 19 մարդիկ զոհվել են։ Նրանց թվում եղել են 12 օտարերկրացիներ՝ 7 չինացի, 5 բրիտանացի»,- ասել է ոստիկաններից Բինոդ Սիգհան։ Ինքնաթիռի անձնակազմի բոլոր անդամները եղել են նեպալցիներ։