Գլենդելահայի տան ջեռոցից 4,5 կգ ափիոն է հայտնաբերվել

14:17 • 28.09.12

Գլենդելի ոստիկանությունը 10 ֆունտ՝ մոտ 4,5 կգ, ափիոն է հայտնաբերել Լա Կրեսենտայի՝ հայի պատկանող տանից, հայտնում է Glendale News Press-ը:

 

Տանտերը՝ 56-ամյա Գևորգ Հակոբյանը, ձերբակալվել է: Նա մեղադրվում է որպես ափիոնի մատակարար հանդես գալու մեջ: Հակոբյանը բաց է թողնվել 30 000 դոլար գրավի դիմաց:

 

Հետաքրքրական է, որ ոստիկանները հետևելիս են եղել մեկ այլ ենթադրյալ թմրավաճառի՝  Սերոժ Հերապետին (նրան ևս ձերբակալել են և խոստովանելուց հետո բաց թողել): Նրա տանից դուրս եկող Հակոբյանի հետքով գնալով՝ ոստիկանները նախ 1 600 դոլար գումար և 1,5 ֆունտ ափիոն են հայտնաբերել մեքենայից: Տան խուզարկությամբ՝ ափիոն է հայտնաբերվել խոհանոցի ջեռոցում:

 

Լրացուցիչ նշված է, որ ափիոնի «փողոցային գինը» 10 000 – 12 000 ԱՄՆ դոլար է: