Ամերիկյան զորակազմը կլքի Աֆղանստանը 2014թ.-ին. Պենտագոն

13:00 • 28.09.12

Ամերիկյան ռազմական գերատեսչությունը (Պենտագոն) հաստատել է, որ ԱՄՆ-ն դուրս կբերի զորակազմն Աֆղանստանից 2014թ. ՝ պահպանելով միայն աննշան ներկայություն երկրում, հայտնում է infox.ru-ն:

 

«Մենք արդեն սկսել ենք անվտանգության ապահովման արտոնությունների փոխանցումն աֆղանական ուժերին, և գնում էինք նրան, որ Աֆղանստանը կարողանա ինքնուրույն ապահովել իր անվտանգությունը: Դա գլխավոր խնդիրն է, որին մենք ձգտում էինք հասնել»,-հայտնել է Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան:

 

Նրա խոսքով՝ աֆղանցիները հաջողությամբ ստեղծում են իրենց սեփական անվտանգության ուժերը, որոնք ի վիճակի կլինեն վերահսկել իրավիճակը երկրում:


«Նոյեմբերին աֆղանական անվտանգության ուժերի թիվը 150 հազար էր, հիմա այն 330 հազար է, իսկ շուտով կհասնի 352 հազարի, որը և մեր նպատակն է»,- նշել է նա: