Լիբիայի նոր նախագահը ՄԱԿ-ի առաջ ներողություն է խնդրել Կադաֆիի ռեժիմի հանցագործությունների համար

08:49 • 28.09.12

Լիբիայի Գերագույն ազգային կոնգրեսի նախագահ Մոհամեդ ալ-Մաղրիֆը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջ ներողություն է խնդրել Մուամար Կադաֆիի ռեժիմի գործած հանցագործությունների համար, հայտնում է rbc.ru-ն՝ վկայակոչելով Associated Press-ին։

 

«Այսօր ես ելույթ եմ ունենում ձեր և ամբողջ աշխարհի առաջ, և ցանկանում եմ ներողություն խնդրել բոլոր այն հանցագործությունների համար, որոնք իրականացվել են բռնակալի կողմից անմեղ մարդկանց նկատմամբ, ներողություն խնդրել ահաբեկչությունների համար»,- ասել է նա։

 

Առաջնորդն ընդգծել է, որ Լիբիայի ժողովուրդը չի աջակցում ահաբեկչությանը ՝ դրա ոչ մի դրսևորմամբ։
 

Իր ելույթում նա նաև հիշատակել է Լիբիայի Բենղազի քաղաքում սպանված ԱՄՆ դեսպան Քրիսթոֆեր Սթիվենսի մահը՝ անվանելով դա «կորուստ Լիբիայի համար»։ Հիշեցնենք, որ նա սպանվել էր Բենղազի քաղաքում ԱՄՆ հյուպատոսության վրա հարձակման հետևանքով։