Սիրիահայերի համար կազմավորվելու է սիրիական ծրագրով կրթության դպրոց

17:49 • 28.09.12

Երևանի քաղաքապետարանի, ՀՀ Կրթության և գիտության նախարարության, ՀՀ Սփյուռքի նախարարության աջակցությամբ, ինչպես նաև Կիլիկյան բարեսիրական միության հովանավորությամբ Երևանի քաղաքապետարանի ենթակայության N14 դպրոցում կազմավորվելու է սիրիական ծրագրով կրթության դպրոց սիրիահայ այն աշակերտների համար, ում ծնողները նախընտրել են կրթության այդ ծրագիրը:

 

Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, սիրիահայ աշակերտների ցուցակագրումը կընթանա հոկտեմբերի 2-ին և 3-ին, իսկ դասերը կմեկնարկեն հոկտեմբերի 8-ից, Նար-Դոսի անվան N14 դպրոցում:

 

Աշակերտները Հայոց լեզու (արևելահայերեն) և Հայոց պատմություն առարկաները կուսումնառեն արտաժամյա:

 

 

Սիրիահայերի համար կազմավորվելու է սիրիական ծրագրով կրթության դպրոց