Ամերիկացին պատահաբար սպանել է իր 15-ամյա որդուն

17:51 • 28.09.12

ԱՄՆ-ի Կոնեկտիկուտի Նյու Ֆեյրֆիլդ շրջանի բնակիչ Ջեֆրի Գիուլիանոն իր քրոջ տան բակում կրակել է դիմակավորված մի դեռահասի վրա, հայտնում է BBC-ն:


Ավելի ուշ ոստիկանությունը հայտնել է, որ նա սպանել է իր որդուն՝ Թայլերին: Փաստի առիթով դեռևս մեղադրանքներ չեն ներկայացվել:

 

«Ամեն դեպքում կատարվածը ողբերգություն է», - ասել է ոստիկանության լեյտենանտ Փոլ Վանսը:
 

Ոստիկանության տրամադրած տվյալների համաձայն՝ գիշերը ժամը 1-ի սահմաններում տղամարդուն իր տուն է կանչել հարևան տանն ապրող իր քույրը, երբ դրսում ձայներ է լսել և կարծել, որ ինչ-որ մեկը փորձում է տուն ներխուժել:
 

Գիուլիանոն հանդիպել է սև դիմակով և հագուստով մարդու և կրակել, երբ վերջինս իրեն է ուղղել իր «փայլող զենքը»:
Դեռահասի դին ոստիկանությունը հայտնաբերել է ճանապարհին: