Սորոսը 1 մլն դոլար է նվիրաբերել Օբամայի նախընտրական քարոզարշավին
Միլիարդատեր Ջորջ Սորոսն ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու, գործող նախագահ Բարաք Օբամայի նախընտրական քարոզարշավին նվիրաբերել է 1 մլն դոլար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով Hill թերթին։
«Լիբերալ Սորոսը նվիրաբերել է 1 մլն դոլար Priorities USA կազմակերպության հանրային հանձնաժողովներից մեկին։ Անցյալում նա արդեն գումարներ փոխանցել է դեմոկրատներին աջակցող լիբերալ կազմակերպություններին, սակայն սա առաջին նվիրաբերումն է անմիջապես հանձնաժողովին»,- գրում է թերթը։
Hill- ը նշում է, որ Սորոսը մոտ կես մլն դոլար էլ նվիրաբերել է նոյեմբերի 6-ին կայանալիք կոնգրեսի ընտրություններում Դեմոկրատական կուսակցությանն աջակցող հանձնաժողովին։
Նախագահական ընտրություններում Բարաք Օբամայի մրցակիցն է լինելու հանրապետական Միթ Ռոմնին։










