Իրաքի բանտային անկարգության հետևանքով 15 մարդ է զոհվել

15:13 • 28.09.12

Իրաքի հյուսիսի Տիկրիտ քաղաքի բանտում անկարգությունների հետևանքով 15 մարդ է զոհվել, կա 45 վիրավոր, հայտնում է Xinhua-ն:

 


Անանուն մնալ ցանկացած աղբյուրը հայտնել է, որ զոհերից 10-ը և վիրավորներից 30-ը ոստիկաններ են:

 

Երեկ Տիկրիտի բանտում տեղի ունեցած անկարգությունները թույլ էին տվել փախչել մոտ 200 կալանավորների: Նրանցից շատերին հաջողվել է բռնել: Սակայն ազատության մեջ է 81 կալանավոր, այդ թվում՝ «Ալ-Կաիդա»-ի որոշ առաջնորդներ:

 

Ընթրիքի ժամանակ բանտարկյալներին հաջողվել էր հսկիչներից խլել զենքը և անկարգություններ սարքել: Տեղի ոստիկաններին ստիպված էին եղել օգնության գալ նաև մոտակա Սամարրայի և Բաղդադի իրավապահները: