Տոկիոյում ՉԺՀ դեսպանատուն վարչապետի անունից փամփուշտ են ուղարկել

16:20 • 28.09.12

Տոկիոյում Չինաստանի դեսպանատուն ծրարի մեջ դրված հրազենային փամփուշտ է ուղարկվել: Ինչպես հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով «Կիոդո»-ին, փաթեթի վրա հիերոգլիֆներով նշված է եղել Ճապոնիայի վարչապետ Եսիհիկո Նոդայի անունը: Ծրարում նամակ չի եղել:

 

Տոկիոյի ոստիկանությունը ծրարի առաքման փաստը հաստատել է՝ նշելով, որ դրա մեջ եղել է «փամփուշտանման առարկա», հայտնում է Agence France-Presse-ը:


Ճապոնիայի վարչապետի աշխատակազմը, ուր մեկնաբանությունների համար դիմել էին լրագրողները, միջադեպի հետ իրենց առնչությունը հերքել են: Ընդ որում՝ վարչապետի մամուլի քարտուղարը չի պարզաբանել, թե ինչպես է ղեկավարը գնահատում այն:

 

Ծրարն ուղարկվել է Չինաստանի դեսպանատուն երկու երկրների միջև Սենկակու (չինական անվանումը՝ Դյաոյույդաո) վիճելի կղզիների շուրջ ծագած կոնֆլիկտի ֆոնին: Պեկինը և Տոկիոն վաղուց են վիճում դրանց պատկանելության վերաբերյալ: