Մոսկվացի թոշակառու կինը ձերբակալվել է սիրեկանի կնոջ սպանությունը պատվիրելու համար
Մոսկվայի քաղաքային դատարանը 65-ամյա Իրինա Զբարսկայային դատապարտել է 6 տարվա ազատազրկման սպանություն պատվիրելու համար, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով ԴԻՏՌԳ–ի (Դատական և իրավական տեղեկատվության ռուսական գործակալություն) հաղորդագրությունը:
Զբարսկայան տարեց մարդկանց աջակցության բարեգործական հիմնադրամի ղեկավար է, ունի երկու երեխա և ստանում է խոշոր եկամուտներ:
Թոշակառուն սիրավեպ է ունեցել 50-ամյա մի գործարարի հետ, ում հետ ծանոթացել էր 10 տարի առաջ: 2011թ. թոշակառու կինը վարձու մարդասպան է փնտրել սիրեկանի կնոջը սպանելու համար: Իրավապահ մարմինները, իմանալով այդ մասին, կնոջ հետ համագործակցելու են ուղարկում «կեղծ» մարդասպանի:
«Աշխատանքն» ավարտելուց հետո գումարը հանձնելու պահին կինը ձերբակալվել է:










