Միացյալ Նահանգները տարհանել է դիվանագետներին Տրիպոլիից և Բենղազիից
Միացյալ Նահանգների իշխանությունները տարհանել են իրենց դիվանագետներին լիբիական Տրիպոլի և Բենղազի քաղաքներից, հայտնում է korrespondent.net-ը՝ վկայակոչելով BBC-ին:
ԱՄՆ-ն նման քայլի է դիմել՝ հաշվի առնելով հնարավոր բողոքի ակցիաների վտանգն ավանդական ուրբաթօրյա աղոթքից հետո:
«Սա աշխատակիցների թվի ժամանակավոր կրճատում է՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Հաջորդ շաբաթվա սկզբին մենք կանցկացնենք իրավիճակի հերթական վերլուծությունը՝ որքան հնարավոր է արագ վերադարձի համար»,- ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:










