ԱՄՆ-ն սիրիացի ընդդիմադիրներին 45 մլն դոլարի օգնություն կտրամադրի

23:58 • 28.09.12

ԱՄՆ իշխանությունները Սիրիայի ընդդիմադիրներին 30 մլն ԱՄՆ դոլար կտրամադրեն որպես մարդասիրական օգնություն և ևս 15 մլն ԱՄՆ դոլարի սարքեր և միջոցներ որոնք ուղղակի ռազմական նշանակության միջոցներ չեն, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:


«ԱՄՆ պարտավորվում է օգնել խիզախ սիրիացիներին, ովքեր ժողովրդավարական բարեփոխումների հիմքերն են դնում»,- ասել է նա:

Քլինթոնը նաև հայտարարել է, որ Իրանը ամեն հնարավոր բան կձեռնարկի, որպեսզի պաշտպանի իր դաշնակից Սիրիայի իշխող վարչակարգը: